Մոդեմի միացումը
ADSL տեխնոլոգիայով Ինտերնետ ցանցին միանալու համար անհրաժեշտ է.
- Համակարգիչ
- ADSL-մոդեմ
- Սպլիտեր *
- Կաբելների կոմպլեկտ հեռախոսացանցի և համակարգչի հետ մոդեմի միացման համար *
* Տրամադրվում է մոդեմի կոմպլեկտի հետ
ADSL-մոդեմը միացնելու համար օգտագործողը պետք է օգտվի հրահանգներից, որոնք տրամադրվում են օգտագործողին ADSL մոդեմի վաճառքի ժամանակ:
Դուք կարող եք օգտագործել այլ մոդեմ, եթե այն համատեղելի է Beeline ցանցի հետ:
Ծառայության միացման և օգտագործման ընթացքում խնդիրների ծագման դեպքում Բաժանորդին անհրաժեշտ է զանգահարել 100 հեռախոսահամարով և Օպերատորին հայտնել ծագած խնդրի մասին:
Համակարգչին ներկայացվող պահանջները
- Ցանցային քարտ Ethernet 10/100Base-T ինտերֆեյսով, կամ USB ինտերֆեյսով
- Օպերացիոն համակարգ հետևյալ ցուցակից
- Windows 98, ME, 2000, XP, Vista, 7
Սարքավորման միացման կարգը
- Միացրեք սպլիտերը հեռախոսային գծին;
- Միացրեք սպլիտերին հեռախոսասարքը և մոդեմը;
- Միացրեք համակարգիչը մոդեմին;
Եթե տեղադրված են մեկից ավելի հեռախոսային բնիկներ կամ զուգահեռ միացված հեռախոսագծեր, ապա անհրաժեշտ է տեղադրել սպլիտերը մինչև ձեր հեռախոսային գծի բոլոր ճյուղավորումները:
Եթե Դուք ունեք մեկից ավելի առանձին մոնտաժված հեռախոսային բնիկներ, ապա անհրաժեշտ է տեղադրել առանձին սպլիտեր* ամեն մի հեռախոսային բնիկի համար.
Մոդեմի կոմպլեկտի հետ տրամադրվում է մեկ սպլիտեր: Անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել լրացուցիչ սպլիտեր մասնագիտացված խանութներից:









