
Դուք կարող եք փոփոխել
սակագնային փաթեթը` դիմելով
Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ:
Ծառայության համար վճարումը կատարվում է հետվճարային
եղանակով և ներառվում է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների հաշվի
մեջ: Սակայն, եթե բաժանորդը դիմել է
Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ, ապա, ըստ իր ցանկության,
կարող է միանվագ ծառայության համար վճարել անմիջապես: Ծառայության
վճարը կներառվի ֆիքսված հեռախոսակապի ծառայության հաշվի մեջ
յուրաքանչյուր ամիս, քանի դեռ ծառայությունն ակտիվ
է:
Ծառայությունից հրաժարվելու դեպքում,
անհրաժեշտ է դիմել
Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ և գրավոր դիմումով
հրաժարվել ծառայությունից: 

|